ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տրուսովայի ֆանտաստիկ մրցելույթն ու Արթուր Դանիելյանի արծաթե մեդալը

Տրուսովայի ֆանտաստիկ մրցելույթն ու Արթուր Դանիելյանի արծաթե մեդալը
11.03.2018 | 13:44

Սոֆիայում ավարտված գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում պարզապես փայլել են ռուս մարզիկները՝ տիրանալով բոլոր ոսկե մեդալներին: Ոչ պակաս ֆենոմենալ արդյունք է և այն, որ նրանք տիրացել են խաղարկվող տասներկու մեդալից իննին: Հատկապես ապշեցուցիչ է եղել Էթերի Տուտբերիձեի սան, 13-ամյա Ալեքսանդրա Տրուսովայի ելույթը, ով պաշտոնական մրցաշարերում առաջինն է կատարել քառակի պտույտով երկու ցատկ: Տեխնիկական տարրերի կատարման համար նա ստացել է 92,35 միավոր, որն աշխարհի ոչ պաշտոնական ռեկորդ է: Համեմատության համար՝ վերջերս ավարտված ձմեռային օլիմպիական խաղերում Ալինա Զագիտովան աշխարհի ռեկորդի հեղինակ էր դարձել 81,62 միավորով: Ավելորդ չհամարենք հիշատակել, որ երկու վարժությունների արդյունքում ռուս հրաշքը հավաքել է 225.52 միավոր, ինչը մեծահասակների համար նույնպես փայլուն արդյունք է:


Տղամարդկանց մենասահքում նշենք մեր հայրենակից Արթուր Դանիելյանի ելույթը: 14-ամյա մենասահորդը պարզապես հրաշք է գործել առաջին ձևում ունեցած բավականին անհաջող մրցելույթից հետո /ութերորդ արդյունք/ ու երկամարտում Ռուսաստանի հավաքականին բերել արծաթե մեդալ: Մարզիկը խոստովանել է, որ այն իր համար անսպասելի է եղել: Անսպասելի թե՝ ոչ՝ հայ պատանյակից այսուհետ պահանջները մեդալային են լինելու: Շնորհավորենք Արթուր Դանիելյանին, շնորհավորենք բոլորիս այս հրաշալի արդյունքի համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ